ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԱՄՆ-ն հանել է նավթի արտահանման արգելքը

ԱՄՆ-ն հանել է նավթի արտահանման արգելքը
19.12.2015 | 21:53

ԱՄՆ-ում վերացվել է 1975-ից գործող նավթի արտահանման արգելքը: Արգելքի վերացումը նախատեսված է 2016-ի բյուջեով, որը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Բյուջեն հաստատել է ԱՄՆ Սենատը: Օրինագիծը նաև հարկային թեթևացումներ է պարունակում՝ այդ թվում և էներգիայի վերականգնվող տեսակներով զբաղվող ձեռնարկատերերի համար: Նավթի արտահանման արգելքը ԱՄՆ-ում սահմանվել էր 1975 թվականին ՕՊԵԿ երկրների կողմից ամերիկացիներին նավթ մատակարարելու մերժումից հետո: Արգելքը չի գործել Կանադայի նկատմամբ և առանձին դեպքերում հանվում էր ընկերությունների խնդրանքով: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում էր մնալ նավթի արտադրման ծավալներով առաջատարներից մեկը:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ